շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024

Եթե ԱՄՆ-ն ու Իսրայելն անհապաղ չդարարեցնեն ցեղասպանությունը Գազայում, տարածաշրջանը դուրս կգա վերահսկողությունից. Աբդոլլահիան

Այս պատերազմի, ցեղասպանության շարունակումը, ինչպես նաև Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչների բռնի տեղահանումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար, ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը: Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Ես կցանկանայի զգուշացնել ԱՄՆ-ին և նրա վստահված անձին՝ կեղծ իսրայելական ռեժիմին, որ եթե նրանք անհապաղ չդադարեցնեն մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը Գազայում, տարածաշրջանը դուրս կգա վերահսկողությունից», - ասել է նա:

Իրանցի նախարարի խոսքով՝ Իսրայելը ճնշված պաղեստինցիների դեմ այս պատերազմը մղում է Միացյալ Նահանգներին անունից:

  • Կիսվել: