շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե ԱՄՆ-ն կտրի իրանական տանկերների ճանապարհը, վճռական պատասխան կստանա. Իրանի ՊՆ

Եթե ԱՄՆ-ն կտրի իրանական տանկերների ճանապարհը, վճռական պատասխան կստանա. Իրանի ՊՆ

Նշելով, որ իրանական տանկերների ընթացքին խանգարելը հակասում է միջազգային անվտանգությանն ու օրենքին, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ասել է Միացյալ Նահանգները և մյուսները քաջ գիտակցում են, որ եթե փորձեն խանգարել մեր նավերի ընթացքին, կտրուկ ու վճռական պատասխան կստանան»: Այս մասին գրում է parstoday.com-ը:

Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակում նշելով, որ ամերիկացի ուժերի խանգարող քայլերը ծովահենության վառ օրինակ են, ընդգծել է. «Տանկերների ճանապարհին խոչընդոտներ առաջացնելը  հակասում է միջազգային օրենքներին ու անվտանգությանը, ուստի թե՛ միջազգային կազմակերպությունները և թե՛ այն երկրները, որոնք զգայուն  են ջրային տարածքների անվտանգության ու կանոնակարգերի նկատմամբ, պետք է արձագանքեն այս խնդրին»:

Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը կանխելու ուղղությամբ ԱՄՆ-ի թշնամական քայլի կապակցությամբ Գեներալ Հաթամին ասել է.«ԱՄՆ-ն այս օրերին փորձում է ամեն ինչ անել այս սահմանափակության վերացումը կանխելու համար, բայց զենքի էբարգոյի չեղարկումն Իրանի անօտարելի իրավունքն է»:

Իրանի պաշտպանության նախարարը հավելել է.«Քանի որ ԱՄՆ-ն դուրս է  եկել ՀԳՀԾ-ից, իրավունք չունի վկայակոչել այն, և ստելով խոչընդոտներ հարուցել Իրանի զենքի էբարգոյի չեղարկման ճանապարհին»:

  • Կիսվել: