Էստոնիայի վարչապետն ընդգծել է Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների ուժեղացման անհրաժեշտությունը
ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր ցամաքային, օդային եւ ծովային պաշտպանական կարողությունները Բալթյան տարածաշրջանում: Այս մասին Դանիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, տեղեկացնում է Reuters-ը։
Նա նշել է. ՛՛Խաղաղության հասնելու համար մենք պետք է պատերազմի պատրաստվենք՛՛:
Կալլասի խոսքով՝ Բալթյան երկրներում իրավիճակի համար ռեսուրսները ՛՛բավարար չեն՛՛ հուսալի պաշտպանության համար։
՛՛Մեզ աջակցության միջոցներով ապահովված մարտունակ ստորաբաժանումներ անհրաժեշտ կլինեն՝ հակաօդային պաշտպանության, հեռահար կրակի եւ կառավարման տարրերի ապահովման համար։ Մենք պետք է օդային տարածության պաշտպանությունից հակաօդային պաշտպանության անցնենք: Մեզ Բալթիկ ծովում պարեկություն իրականացնող ավելի շատ ՆԱՏՕ-ի նավեր են անհրաժեշտ՛՛,-նշել է Էստոնիայի վարչապետը: