շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Էստոնիան ռուս դիվանագետի է արտաքսել

Էստոնիան ռուս դիվանագետի է արտաքսել

Էստոնիայի Արտաքին գործերի նախարարությունը Տալլինում Ռուսաստանի դեսպանատան դիվանագիտական աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա և պահանջել է լքել երկիրը, հայտնում է Էստոնիայի Արտգործնախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Էստոնիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նրան հանձնելու ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարին պերսոնա նոն գրատա հայտարարելու դիվանագիտական նոտա։

Ըստ գերատեսչության հայտարարության՝ ռուսաստանցի դիվանագետը պետք է լքի Էստոնիան։

Որպես պատճառ նշվում է, որ դիվանագետն անմիջականորեն ներգրավված է եղել Էստոնիայի սահմանադրական կարգի և իրավական համակարգի խաթարման գործում։

 

  • Կիսվել: