շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ես հաստատում եմ իմ ասածը՝ ՆԱՏՕ-ն ուղեղային մահվան վիճակում է. Մակրոն

Ես հաստատում եմ իմ ասածը՝ ՆԱՏՕ-ն ուղեղային մահվան վիճակում է. Մակրոն

Ես հաստատում եմ այն ամենը, ինչ ասացի. 2019 թվականին ես ասացի, որ ՆԱՏՕ-ն ուղեղային մահվան վիճակում է, և դա ճիշտ է կազմակերպության ռազմավարության և սկզբունքի առումով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

՛՛Ռուսական զորքերի կողմից սկսված մարտերը բավական լուրջ սպառնալիք ստեղծեցին Եվրոպայի սահմաններին, ինչը ռազմավարական պարզաբանում տվեց ՆԱՏՕ-ին՝ վերադարձնելով հակամարտության պայմանները, որում ստեղծվել էր կազմակերպությունը՛՛,- ասել է Մակրոնը:

 

  • Կիսվել: