շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես չեմ ակնկալում, որ կործանիչների մատակարարումը շուտով կլինի. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ես չեմ ակնկալում, որ կործանիչների մատակարարումը շուտով կլինի. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինա կործանիչների արագ մատակարարում չի ակնկալում։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես չեմ ակնկալում, որ կործանիչների մատակարարումը շուտով կլինի, քանի որ դա շատ բարդ խնդիր է նյութատեխնիկական ապահովման եւ տեխնոլոգիայի առումով: Ուստի մենք ասում ենք, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումն արեւմտյան կործանիչների վրա պետք է սկսել հենց հիմա, որպեսզի երբ ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ որոշում կայացվի, մենք ժամանակ ու ամիսներ չկորցնենք վերապատրաստման վրա՛՛:

  • Կիսվել: