չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երկրաշարժից տուժած թուրքական Քահրամանմարաշ քաղաքում այժմ էլ փոթորիկ է գրանցվել. կա զոհ

Երկրաշարժից տուժած թուրքական Քահրամանմարաշ քաղաքում այժմ էլ փոթորիկ է գրանցվել. կա զոհ

Երկրաշարժից տուժած թուրքական Քահրամանմարաշ քաղաքում այժմ էլ փոթորիկ է գրանցվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ նշելով, որ աղետի հետեւանքով մեկ մարդ է մահացել։

Նշվում է նաեւ, որ 34 մարդ վիրավորումներ է ստացել, նրանցից 8-ի վիճակը գնահատվում է ծանր։

Վնասվել է 170 վրան, որտեղ ապրում էին երկրաշարժից տուժածները։

Նրա խոսքով` փոթորիկը մեքենաներ և կոնտեյներային տներ է շուռ տվել, տների տանիքներ է պոկել ու հարյուրավոր մետրեր քշել-տարել։
 
Հորդառատ անձրևով ուղեկցված փոթորկից հատկապես տուժել է Պազարչիկ բնակավայրը, որը փետրվարին երկրաշարժերից մեկի էպիկենտրոնն էր դարձել

  • Կիսվել: