չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Երկրաշարժ Միջերկրական ծովում

Երկրաշարժ Միջերկրական ծովում

Դեկտեմբերի 17-ին Միջերկրական ծովում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 10։19–ի սահմաններում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12կմ խորության և Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանից 404կմ հեռավորության վրա։

Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։

 

  • Կիսվել: