Երկարացվել է Ռուսաստանից բենզինի արտահանման սահմանափակման ժամկետը
Ռուսաստանի կառավարությունը երկրից բենզինի արտահանման ժամանակավոր սահմանափակման ժամկետը երկարացրել է մինչև 2025 թվականի հունվարի 31-ը, ասված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:
Մասնավորապես նշվում է, որ սահմանափակումը չի տարածվի նավթամթերք արտադրողների կողմից իրականացվող մատակարարումների վրա:
Հաղորդվում է նաև, որ որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակի պահպանման, նավթավերամշակման ոլորտում խնայողության համար։