չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էրդողանը ու Թրամփը հեռախոսով քննարկվել են Լիբիայում տիրող իրավիճակը

Էրդողանը ու Թրամփը հեռախոսով քննարկվել են Լիբիայում տիրող իրավիճակը

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը, հայտնել է թուրք առաջնորդի վարչակազմը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Վարչակազմի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Լիբիայի իրավիճակն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Մոսկվայում միջլիբիական բանակցություններ են անցկացվել՝ ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Լիբիայի ազգային բանակի ղեկավար Հաֆթար Խալիֆան հեռացել է Մոսկվայից՝ հրադադարի մասին համաձայնագիր չստորագրելով Ֆայեզ Սարաջի՝ Տրիպոլիում գործող կառավարության հետ:

Նշենք նաև, որ 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկու իշխանություն է գործում: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում Հաֆթարի բանակի հետ:

 

 

  • Կիսվել: