երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Էրդողանը Պուտինին առաջարկել է ՌԴ-Ուկրաինա-ՄԱԿ հանդիպում կազմակերպել

Էրդողանը Պուտինին առաջարկել է ՌԴ-Ուկրաինա-ՄԱԿ հանդիպում կազմակերպել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում վերջինիս առաջարկել է Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների միջև:

Այս մասին հայտնել են Էրդողանի գրասենյակից, տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Պուտինն Էրդողանին շնորհակալություն էր հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հարցում աջակցելու համար:

 

  • Կիսվել: