շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում։

Ընդդիմության միասնական թեկնածուն է Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, նրա թեկնածությունը պաշտպանում են ևս հինգ ընդդիմադիր ուժեր։

Շուրջ երկու տասնամյակ երկրի ղեկին գտնվող Էրդողանը, ըստ փորձագետների, առաջին անգամ կանգնած է իշխանությունը կորցնելու լուրջ վտանգի առջև․ տնտեսական աննախադեպ անկմանը գումարվել է երկրաշարժից հետո սկիզբ առած դժգոհության մեծ ալիքը։

 

  • Կիսվել: