երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Էրդողանը կայցելի ԱՄԷ. ներդրումների ոլորտում համաձայնագիր կստորագրվի

Էրդողանը կայցելի ԱՄԷ. ներդրումների ոլորտում համաձայնագիր կստորագրվի

Փետրվարի 14-15-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ այցի ընթացքում Էրդողանը կլինի Աբու Դաբիում և Դուբայում: Նա կմասնակցի Թուրքիայի ազգային օրվան՝ Dubai Expo համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում: Այցի օրակարգում է մի շարք միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը, այդ թվում՝ ներդրումների ոլորտում։

 

 

  • Կիսվել: