ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էրդողանը կառավարության նիստ է գումարում, օրակարգում 2 հարց կա

Էրդողանը կառավարության նիստ է գումարում, օրակարգում 2 հարց կա

Թուրքիայի նախագահի գլխավորությամբ մարտի 6-ին ժամը 15:00-ին (տեղական ժամանակով՝ 16:00) կառավարության նիստ է գումարվելու։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրակարգում ներառված է երկու թեմա՝

1. Երկրաժարժից տուժած 11 շրջաններում ամուր շենքերի կառուցում

2. Առաջիկա համապետական ընտրություններ

Այս թեմաներին զուգահեռ նաև օրակարգում են լինելու վարձակալվող բանակարանների թանկացումները: Աղբյուրը նշում է, որ այս նիստի ընթացքում սպասվում են քայլեր, որոնք նշմարելու են ընտրությունների անցկացման հստակ օրը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ:

Իսկ ընտրությունների օրվա առթիվ, առաջին ակնարկը եղել էր Թուրքիայի ազգային ժողովում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր. «Լավ իմացե՛ք, որ այս ազգը մայիսի 14-ին անելու է այն, ինչն անհրաժեշտ է»:

  • Կիսվել: