շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2024
Էրդողանը Հռոմի Պապին նամակ է գրել

Էրդողանը Հռոմի Պապին նամակ է գրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Երկրորդին, տեղեկացնում է Anadolu-ն:

Ինչպես հաղորդվում է՝ նա նշել է, որ «մարդկությունը չպետք է թույլ տա Գազայի հատվածում միջազգային իրավունքի խախտումներ»։

Էրդողանը, մասնավորապես, գրել է. «Մարդկությունը պետք է բողոքի հիվանդանոցների, դպրոցների, մզկիթների և եկեղեցիների ռմբակոծությունների դեմ, որոնց չի կարելի դիպչել նույնիսկ պատերազմի ժամանակ: Անհնար է Մերձավոր Արևելքում մշտական ​​խաղաղություն և կայունություն հաստատել առանց պաղեստինաիսրայելական հիմնախնդրի արդարացի կարգավորման։ Կարևոր է, որ անկախ, ինքնիշխան և աշխարհագրորեն ինտեգրված Պաղեստին պետությունը հայտնվի 1967 թվականի սահմաններում՝ մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով և իր տեղը գրավի համաշխարհային համակարգում՝ որպես միջազգային հանրության իրավահավասար անդամ»։

Թուրքիայի նախագահը նշել է, որ  Գազայի հատվածի առջև ծառացած մարտահրավերները միջազգային հանրությունից պահանջում են գործել համագործակցված:

«Աշխարհն ավելի քան երբևէ պատմության մեջ կարիք ունի ներառական և ռացիոնալ քաղաքականության, ինչպես նաև խաղացողների, ովքեր կարող են երկխոսություն հաստատել բոլոր կողմերի հետ՝ ցանկացած պայմաններում: Այս փոխըմբռնման շրջանակներում մենք վճռական ենք շարունակել զարգացնել երկխոսությունը և համագործակցությունը Վատիկանի հետ՝ խթանելու խաղաղ համակեցության և փոխըմբռնման մշակույթը՝ հիմնված համամարդկային արժեքների և համաշխարհային խաղաղությանը ծառայելու մեր նպատակի վրա»,-նշել է նա:

  • Կիսվել: