երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ վերջինիս խնդրանքով:

Ինչպես տեղեկանում ենք Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության մամուլի հաղորդագրությունից՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Էրդողանը նշել է, որ Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մշտական հրադադարի հասնելու նպատակով մեկնարկած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել, և որ այդ գործընթացը հանգեցրել է դրական փոփոխությունների մարդասիրական ոլորտում։

 

  • Կիսվել: