չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Էրդողանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

Էրդողանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը երեքշաբթի Անկարա կատարած այցի ժամանակ հանդիպել և բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ավելի վաղ Ամիր Աբդոլլահիանը բանակցություններ էր վարել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։

«Բարեբախտաբար, երկու երկրների միջև հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, և կարող ենք նշել, որ հարևան Թուրքիան այսօր ավելի լավ հարաբերություններ ունի Իրանի հետ»,-նշել է Աբդոլլահիանը։ 

Նա ասել է, որ տարածաշրջանային և միջազգային հարցերը կքննարկվեն Թուրքիայում իր հանդիպումների ժամանակ։

  • Կիսվել: