հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանը Անկարայում անցկացրել է ամենախոշոր հանրահավաքներից մեկը

Էրդողանը Անկարայում անցկացրել է ամենախոշոր հանրահավաքներից մեկը

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում անցկացրել է ամենախոշոր հանրահավաքներից մեկը՝ նախապատրաստվելով մայիսի 14-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։

Ակցիայի մասնակիցների թիվը պաշտոնապես չի նշվում, սակայն կարելի է խոսել մի քանի հարյուր հազար մարդու մասին, հաղորդում է TV100-ը։

Նախընտրական մրցավազքում նրա գլխավոր մրցակից, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիրում բազմահազարանոց ցույց է անցկացրել, ինչի հիման վրա էլ նա ասել է, որ կարող է հաղթել քվեարկության առաջին փուլում։

  • Կիսվել: