երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էրդողանը ԱՄՆ-ի հետ պաշտպանության և տնտեսության ոլորտում համագործակցությունը դադարեցնելու մտադրություն ունի

Էրդողանը ԱՄՆ-ի հետ պաշտպանության և տնտեսության ոլորտում համագործակցությունը դադարեցնելու մտադրություն ունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի հետ պաշտպանության և տնտեսության ոլորտում համագործակցությունը դադարեցնելու մտադրություն ունի, տեղեկացնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ Էրդողանը նման մտադրություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո:

Թուրքիայի նախագահը պատասխան միջոցներ է նախապատրաստում ԱՄՆ-ի համար: Ինչպես հաղորդվում է՝ նախատեսվող քայլերից է պաշտպանական ոլորտի և տնտեսական համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի սառեցումը:

Հայտնի է, որ այդ համաձայնագիրը երկու երկրներ միջև ռազմական ոլորտում համագործակցության առանցքային փաստաթղթերից մեկն է, որի համաձայն՝ Անկարան և Վաշինգտոնը փոխանակվում են հետախուզական տվյալներով, համատեղ զորավարժություններ են անցկացնում, ինչպես նաև ապահովվում է ամերիկացիների հասանելիությունը Թուրքիայի ավիաբազաներին:

  • Կիսվել: