շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էրդողանը 165 հազար դոլար փոխհատուցում է պահանջել իրեն «սատանա» կոչած պատգամավորից

Էրդողանը 165 հազար դոլար փոխհատուցում է պահանջել իրեն «սատանա» կոչած պատգամավորից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի դեմ։ Էրդողանը ընդդիմադիր պատգամավորից 1 մլն լիրա (շուրջ 165․000 ԱՄՆ դոլար) բարոյական փոխատուցում է պահանջել՝ իրեն ուղղված քննադատական և վիրավորական հայտարարությունների համար, գրում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ ավելի վաղ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի հիման վրա Օզքոչի դեմ հետաքննություն էր սկսել։ Պատճառը մարտի 4-ին Թուրքիայի մեջլիսի ամբիոնից ընդդիմադիր գործչի հնչեցրած հայտարարություններն էին, որոնք այնուհետև իշխող և ընդդիմադիր երկու կուսակցությունների միջև իսկական ծեծկռտուք էին հարուցե

Օզքոչը Էրդողանին անվանել էր անպատիվ, անարժան, դավաճան։ «Ռեջեփ Թայիփ Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես»,- հայտարարել էր նա՝ Թուրքիայի նախագահին մեղադրելով մուսուլմանների զանգվածային սպանությունների, թուրք զինվորների նահատակությունների մեջ՝ պնդելով, որ նման անձը չի կարող Թուրքիայի նախագահը լինել։

 

 

  • Կիսվել: