երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Էրդողանն ու Հունաստանի վարչապետն առաջիկայում կհանդիպեն

Էրդողանն ու Հունաստանի վարչապետն առաջիկայում կհանդիպեն

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը համաձայնել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտնի է դարձել Միցոտակիս-Էրդողան հեռախոսազրույցից հետո, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպումը նախատեսվում է հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Միցոտակիսին Հունաստանի վարչապետի պաշտոնին վերընտրվելու կապակցությամբ:

Կողմերը քննարկել են նաև թուրք-հունական հարաբերությունները:

 

  • Կիսվել: