հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էրդողանն Իսրայելին ու Պաղեստինին զսպվածության կոչ է արել

Էրդողանն Իսրայելին ու Պաղեստինին զսպվածության կոչ է արել

Թուրքիան Իսրայելին ու Պաղեստինին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել: Այս մասին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Արդարություն և զարգացում կուսակցության 4-րդ արտահերթ համագումարում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Anadolu-ն։

՛՛Մենք կողմերին կոչ ենք անում զուսպ գործել՝ հաշվի առնելով այսօր առավոտյան Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները և զերծ մնալ իմպուլսիվ քայլերից, որոնք կսրեն լարվածությունը՛՛,-ասել է նա:

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի ընդդիմանալ Ալ-Աքսա մզկիթի վրա հարձակման ցանկացած փորձի։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Բացի այդ, խմբավորման զինյալները մտել են Իսրայելի տարածք։ Երկու կողմից էլ կան զոհեր։ Կռիվը շարունակվում է։

  • Կիսվել: