շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էրդողանն ասում է մի գիշեր հանկարծակի կգանք, մենք պատրաստ ենք․ Հունաստանի արտգործնախարար

Էրդողանն ասում է մի գիշեր հանկարծակի կգանք, մենք պատրաստ ենք․ Հունաստանի արտգործնախարար

Թուրքիայի վերաբերյալ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի կոշտ հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող սպառնալիքներին՝ հույն նախարարն ասել է, որ Աթենքը չի վախենում Անկարայի սպառնալիքներից:

«Թուրքիայի նախագահն ասում է. «Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ։ Սա նման է այն երգին, որը թուրքերը երգել են տարիներ առաջ Կիպրոսի օկուպացիայի ժամանակ։ Մենք լսում և արձանագրում ենք դա: Մենք պատրաստ ենք. Բայց դա չի նշանակում, որ մենք կօգտագործենք նույն լեզուն, մեր մոտեցումն այլ է»,-ասել է Դենդիասը:

 

  • Կիսվել: