Էրդողանն ասել է՝ Պուտինի համաձայնության դեպքում Անկարայում Զելեսնկիի հետ հանդիպում կկազմակերպի
Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դրական պատասխանի դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև Անկարայում կամ Ստամբուլում եռակողմ հանդիպում կարող է անցկացվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին դրական է վերաբերում այդ գաղափարին։