երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել

Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել՝ վիրավորանքների եւ սպառնալիքների մասին գրություն թողնելով: Այն հայտնաբերվել է մահացածի տանը,  տեղեկացնում է Cumhuriyet-ը:

Նշվում է, որ նրա մարմինը հայտնաբերել են գործընկերները, որոնք նրա տուն են գնացել այն բանից հետո, երբ նա աշխատանքի չի գնացել եւ հեռախոսն անջատել է:

Էրդողանի թիկնապահ Բուլութը իր թողած գրության մեջ նշել է. ՛՛Ձեզ մոտ ամենից լավը ստացվում է ձեր աշխատակիցներին վիրավորելը, սպառնալը, հեռացնելը, դուք ստորացնում եք եւ ստախոս հանում: Յուրաքանչյուր տղամարդ արժանապատվություն ունի, եւ ես այդ խոսքերը չհանդուրժեցի՛՛:

Նա նաեւ գրել է, որ չի ցանկանում, որ իր ղեկավարությունից որևէ մեկը իր թաղմանը ներկա լինի:

 

  • Կիսվել: