երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Անցկացվելու է թիկնապահի և պահնորդի թեկնածուների որակավորման ստուգում

Անցկացվելու է թիկնապահի և պահնորդի թեկնածուների որակավորման ստուգում

Օգոստոսի 6-ին, ժամը 10.00-ին, ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրում (հասցեն՝ Երևան, Իսակովի պողոտա, 9) կանցկացվի թիկնապահի և պահնորդի թեկնածուների որակավորման ստուգում, հայտնում են ՆԳՆ-ից:

Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև հուլիսի 29-ի ժամը 18-ը ներկայացնել ՆԳ նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության թույլտվությունների և լիցենզավորման բաժին (հասցեն՝ Երևան, Իսակովի պողոտա, 9):

 

  • Կիսվել: