Երբ եվրոպացիները սթափվեն, կգա ՌԴ-ի հետ երկխոսության ժամանակը․ Պեսկով
Երբ եվրոպացիները սթափվեն և հասկանան, որ իրենք են պատասխանատու իրենց ճակատագրի համար, կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատման և երկխոսության ժամանակը: Այս մասին ՛՛Ռոսիա 1՛՛-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
Պեսկովը, մասնավորապես, ասել է. ՛՛Երբ եվրոպացիները մի փոքր սթափվեն ամերիկյան բուրբոնից և մտածեն, որ մենք ինքներս պետք է հոգ տանենք մեր մայրցամաքի, Եվրոպայի, նույնիսկ Եվրասիայի ճակատագրի մասին, կգա ժամանակը՝ վերագնահատելու մեր հարաբերությունները և մտնելու երկխոսության մեջ։ Դա կարճաժամկետ հեռանկարում չի լինի՛՛:



