կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եմենի հութիները, հաջակցություն Պաղեստինի, ԱԹՍ-ներով, բալիստիկ ու թևավոր հրթիռներով հարվածել են Իսրայելի տարածքին

Եմենի հութիները, հաջակցություն Պաղեստինի, ԱԹՍ-ներով, բալիստիկ ու թևավոր հրթիռներով հարվածել են Իսրայելի տարածքին

Հութիներն անօդաչուներով, ինչպես նաև բալիստիկ ու թևավոր հրթիռներով մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքին։ Այս մասին հայտնել է Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան, տեղեկացնում է Al Masirah-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր զինված ուժերը բալիստիկ և թևավոր հրթիռների մեծ խմբաքանակ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում տեղակայված թշնամական տարբեր թիրախների ուղղությամբ»:

Սարիայի խոսքով՝ հրթիռների և անօդաչու սարքերի արձակումը «երրորդ գործողությունն է, որն իրականացվել է հաջակցություն Պաղեստինում ճնշված եղբայրների»։

Նա վստահեցրել է, որ հութիները կշարունակեն հրթիռային հարվածներ հասցնել և անօդաչուներով հարձակումներ գործել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի ագրեսիան չի դադարել։

 

 

  • Կիսվել: