ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եմենցի 13 հազար կանայք ու երեխաներ դարձել են սաուդյան ագրեսիայի զոհ

Եմենցի 13 հազար կանայք ու երեխաներ դարձել են սաուդյան ագրեսիայի զոհ

Եմենցի կանանց ու երեխաների իրավունքների պաշտպան «Էնթեսաֆ» կազմակերպությունը հայտարարել է, որ ավելի քան 13 հազար եմենցի կանայք ու երեխաներ սաուդյան ագրեսիայի զոհ են դարձել, գրում է parstoday.com-ը:   

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ 2015թ. մարտից ի վեր Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի ռմբակոծությունների հետևանքով զոհվել են 3 հազար 798 երեխաներ և 2 հազար 392 կանայք:

Հայտարարության մեջ ասվում է, որ Սանաայի միջազգային օդանավակայանի փակումը հանգեցրել է Եմենի ժողովրդի լիակատար պաշարմանը և կենսական օգնություն ստանալու բոլոր ճանապարհների փակմանը:

Ի դեպ, հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Եմենի ազգային փրկության կառավարության առողջապահության նախարար՝ Թեհ Ալ Մոթվաքելն ասել է.«Սաուդյան կոալիցիայի հարձակումների հետևանքով զոհվել ու վիրավորվել է ավելի քան 43 հազար խաղաղ բնակիչ:

  • Կիսվել: