ԵՄ-ը 160 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի համար
ԵՄ-ը 160 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի համար, դրանցից 100 մլն եվրոն վերցվել է ՌԴ սառեցված ակտիվների շահույթից։ Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Այսօր մենք հատկացնում ենք լրացուցիչ 160 մլն եվրո։ Եվ դրանցից 100 մլն եվրոն Ռուսաստանի սառեցված ակտիվների շահույթներից է»,- ասել է նա։