հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ-ում համաձայնության են եկել Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու շուրջ. Բորել

ԵՄ-ում համաձայնության են եկել Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու շուրջ. Բորել

Եվրամիության արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու շուրջ: Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում՝ ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ քննարկումը կշարունակվի երկրների դեսպանների մակարդակով: Բորելը հավելել է, որ դրա վերաբերյալ որոշումը կարող է կայացվել մինչև ԱԳ նախարարների հաջորդ նիստը, որը տեղի կունենա փետրվարի 19-ին:

Ռուսաստանի իշխանությունների գնահատմամբ՝ արևմտյան երկրներում Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո սառեցվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ դոլար: Գումարի մեծ մասը գտնվում է Եվրոպայում: Դրանց օգտագործման ծրագրերը Եվրամիության և ԱՄՆ իշխանությունները քննարկում են 2022 թվականից։

  • Կիսվել: