հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ-ում առաջարկում են նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ–ի դեմ

ԵՄ-ում առաջարկում են նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ–ի դեմ

Եվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել քիմիական որոշ նյութերի, լիթիումի մարտկոցների, թերմոստատների և անօդաչու սարքերի շարժիչների համար: Այս մասին գրում Է «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը։
 
Բացի այդ, գործակալության տվյալներով, ԵՄ-ում առաջարկում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներում հեղուկ պրոպանի, չուգունի, պղնձե և ալյումինե մետաղալարերի, փայլաթիթեղի և խողովակների սահմանափակումներ մտցնել:
 
Նոյեմբերի 13-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ պատրաստվում է հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի վերաբերյալ իր առաջարկը ներկայացնել արդեն այս շաբաթ։ Փաթեթում կներառվեն անձանց վերաբերող սահմանափակումների նոր ցուցակներ, ինչպես նաև արտահանման նոր պատժամիջոցներ, այդ թվում՝ ադամանդների նկատմամբ:
 
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել ընդդեմ Ռուսաստանի և շարունակում է ուժեղացնել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային ամբողջ տնտեսությանը:

  • Կիսվել: