հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներառում է՝

- 2022թ․ օգոստոսից ԵՄ-ում ածխի եւ այլ պինդ հանածո վառելիքի գնման, ներմուծման կամ փոխանցման արգելք: Ռուսական ածխի ներմուծումը ԵՄ ներկայումս կազմում է տարեկան 8 միլիարդ եվրո։

- Ռուսաստանի դրոշի ներքո գրանցված նավերին ԵՄ նավահանգիստներ մուտքի արգելք։ Բացառություն են կազմում գյուղատնտեսական եւ պարենային ապրանքները, մարդասիրական օգնությունը եւ էներգետիկան։

- Ռուսական եւ բելառուսական ավտոմոբիլային տրանսպորտի ցանկացած ձեռնարկության արգելք։ Այնուամենայնիվ, արտոնություններ են տրամադրվում մի շարք ապրանքների համար, ինչպիսիք են դեղագործական, բժշկական, գյուղատնտեսական եւ պարենային ապրանքները, ներառյալ՝ ցորենը, ինչպես նաեւ մարդասիրական նպատակով ավտոմոբիլային տրանսպորտը։

- Հետագա արտահանման արգելքներ՝ ռեակտիվ շարժիչների համար վառելիք, քվանտային համակարգիչներ, առաջադեմ կիսահաղորդիչներ, բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկա, ծրագրային ապահովում, զգայուն սարքավորումներ եւ տրանսպորտային սարքավորումներ, ինչպես նաեւ այնպիսի ապրանքների ներմուծման նոր արգելքներ, ինչպիսիք են փայտանյութը, ցեմենտը, պարարտանյութերը, ծովամթերքները եւ ոգելից խմիչքները:Համաձայնեցված արտահանման եւ ներմուծման արգելքները կազմում են համապատասխանաբար 10 միլիարդ եվրո եւ 5,5 միլիարդ եվրո։

- Մի շարք թիրախային տնտեսական միջոցներ, որոնք ուղղված են գործող միջոցների ամրապնդմանը, ինչպիսիք են՝ ԵՄ-ի ընդհանուր արգելքը ռուսական ընկերություններին՝ մասնակցելու անդամ երկրներում պետական ​​գնումներին, կրիպտոդրամապանակների դեպոզիտների ընդլայնված արգելք, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի ցանկացած պաշտոնական արժույթով արտահայտված թղթադրամների եւ փոխանցվող արժեթղթերի վաճառքի արգելք։

Բացի այդ, Եվրախորհուրդը որոշել է պատժամիջոցներ կիրառել ընկերությունների, ապրանքների կամ տեխնոլոգիաների դեմ, «որոնք դեր են խաղացել ներխուժման մեջ, առանցքային օլիգարխների եւ գործարարների, Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների, ապատեղեկատվության եւ տեղեկատվության մանիպուլյացիայի կողմնակիցների դեմ, որոնք համակարգված կերպով տարածում են Կրեմլի նարատիվը։

Բացի այդ, ներդրվում է ռուսական չորս առանցքային բանկերի հետ գործարքների ամբողջական արգելք, որոնց բաժին է ընկնում Ռուսաստանի բանկային հատվածի շուկայի 23 տոկոսը։

  • Կիսվել: