ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ԵՄ–ն Ուկրաինայի համար զինամթերքի սեփական պահեստ չունի. Բորել

ԵՄ–ն Ուկրաինայի համար զինամթերքի սեփական պահեստ չունի. Բորել

Եվրամիությունն Ուկրաինայի համար զինամթերքի սեփական պահեստ չունի, զենքի մատակարարումը միավորման երկրներից յուրաքանչյուրի պարտականությունն է: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ես այստեղ՝ Բրյուսելում, զինամթերքի սեփական պահեստ չունեմ»,-հայտարարել է Բորելը` պատասխանելով ԵՄ-ի՝ մինչև 2024 թվականի մարտը մեկ միլիոն արկերի արտադրության պարտավորությունը կատարելու հնարավորության մասին հարցին:

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն արդեն մոտ 300 հազար արկ է մատակարարել։ Հայտարարված ցուցանիշները հիմա արդեն պետք է ապահովեն նաև միավորման երկրները։

  • Կիսվել: