ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում չսրել հակամարտությունն Ուկրաինայում՝ Կրեմլի վրա հարձակման պատճառով
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին չօգտագործել Կրեմլի վրա հարձակումը ուկրաինական հակամարտությունը սրելու համար։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 3-ի գիշերը Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու սարքերով հարվածել Կրեմլի նստավայրին։ Երկու սարքն էլ անջատվել է, զոհեր և նյութական վնասներ չկան։
Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չօգտագործել այս ենթադրյալ հարձակումը որպես պատրվակ՝ շարունակելու սրել հակամարտությունը», – ասել է Բորելը։