հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել

ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել

Եվրամիությունը կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Մենք կշարունակենք մեծացնել սահմանափակող միջոցները, որպեսզի ավելի մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար»,- գրել է նա։

Միշելի խոսքով՝ ԵՄ առաջնորդները Պրահայի գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինային ռազմական ու ֆինանսական օգնության հետագա տրամադրումը։

«Մեր հանդիպման ժամանակ մենք կքննարկենք, թե ինչպես շարունակել ուժեղ տնտեսական, ռազմական, քաղաքական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել է Միշելը։

  • Կիսվել: