հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵՄ-ն կխստացնի բարձր տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դրանք չհայտնվեն Ռուսաստանում․ Bloomberg

ԵՄ-ն կխստացնի բարձր տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դրանք չհայտնվեն Ռուսաստանում․ Bloomberg

Եվրամիությունը երրորդ երկրներին կխնդրի ավելի ուշադիր հետեւել ԵՄ-ից բարձր տեխնոլոգիական ապրանքների ներմուծմանը՝ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների հնարավոր շրջանցման դեմ պայքարի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ անձանց։

Նշվում է, որ խոսքն այն երկրների մասին է, որտեղ նկատվում է տարբեր ապրանքների ներմուծման աճ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաներ պարունակող, որոնք Մոսկվան կարող է ռազմական նպատակներով կիրառել Ուկրաինայում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի իշխանությունները, Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի սահմանափակումներին համապատասխան, կարգադրել են մարտի 1-ից դադարեցնել պատժամիջոցային ապրանքների տարանցումը երկրի տարածքով: Լրատվամիջոցները հայտնել են, որ մաքսային համակարգը հանկարծակի սկսել է արգելափակել Եվրամիության պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների ձեւակերպումը։ Այս առնչությամբ Անկարայից պաշտոնական պարզաբանումներ չեն եղել։ 

  • Կիսվել: