ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Կիևին հասցված զանգվածային հարվածներից հետո կանչել են ՌԴ դեսպաններին
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ Կիևին հասցված զանգվածային hարվածի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սպասվում է, որ դեսպան Անդրեյ Կելինը կհանդիպի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնյաների հետ:
Իր հերթին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը նույնպես հայտարարել է, որ ԵՄ իշխանությունները կանչել են Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին՝ կապված Կիևի վրա հարվածների հետ, որոնք, ի թիվս այլ բաների, վնասել են Ուկրաինայի մայրաքաղաքում Դաշինքի առաքելության շենքը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ գիշերը 20 վայրկյանի ընթացքում երկու հրթիռ է պայթել Կիևում ԵՄ առաքելությունից 50 մետր հեռավորության վրա։
Կիևի վրա գիշերային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վնասվել են Բրիտանական խորհրդի գրասենյակը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Կիևի գրասենյակի շենքը։ Տուժածներ չկան
Կիևի վրա հարձակումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր թվիթերյան էջում գրել է. «Պուտինը սպանում է երեխաների և խաղաղ բնակիչների, խաթարում խաղաղության հույսերը: Այս արյունահեղությունը պետք է դադարեցվի»:


