կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵՄ-ն չի ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների, Ղրիմի և Սևաստոպոլի ընտրությունները. Բորել

ԵՄ-ն չի ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների, Ղրիմի և Սևաստոպոլի ընտրությունները. Բորել

Եվրամիությունը չի ճանաչում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների, Ղրիմի և Սևաստոպոլի ընտրությունները: Այս մասին գրավոր հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը:

Նա  նշել է, որ քաղաքական ղեկավարության և քվեարկության կազմակերպմանը մասնակցածների համար ՛՛հետևանքներ՛՛ կլինեն:

՛՛Եվրամիությունը չի ճանաչում և չի ճանաչելու ոչ, այսպես կոչված, «ընտրությունների» անցկացման փաստը, ոչ էլ դրանց արդյունքները։ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը և նրանց կազմակերպության հետ առնչվողները կբախվեն այդ անօրինական գործողությունների հետևանքներին՛՛,-ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ն պնդում է, որ այս շրջաններում ընտրությունների անցկացումը ևս մեկ փորձ էր ՛՛օրինականացնելու այդ տարածքների անօրինական ռազմական վերահսկողությունը՛՛, որը ԵՄ-ն համարում է ուկրաինական։

 

  • Կիսվել: