ԵՄ-ն Ադրբեջանում նոր դեսպան ունի
ԵՄ-ն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նա, մասնավորապես, հայտնել է, որ Կույունջիչ Մարիանան նշանակվել է Ադրբեջանում Եվրամիության դեսպան:
Ներկայումս Կույունջիչ Մարիանան աշխատում է որպես Խորվաթիայի ներկայացուցիչ քաղաքականության և անվտանգության կոմիտեում (PSC):


