կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ

ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ

Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների սահմանաչափի շուրջ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Twitter-ում գրառում է արել ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

«ԵՄ մշտական ​​ներկայացուցիչներն այսօր հաստատել են նավթամթերքի գների առավելագույն շեմը՝  ԵՄ խորհրդի կողմից վերջնական հաստատումից առաջ»,- ասված է գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ սահմանաչափը կսահմանվի 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց՝ պրեմիումով վաճառվող նավթամթերքի համար, իսկ ապրանքների համար՝ 45 դոլար՝ զեղչով։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ ԵՄ-ն G7-ի հետ միասին ներդնում է ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը։

  • Կիսվել: