ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԵՄ դիվանագիտության ղեկավարն առաջարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել

ԵՄ դիվանագիտության ղեկավարն առաջարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն առաջարկել է է Իսրայելի հետ առևտուրը նվազեցնել և իսրայելցի ծայրահեղ աջ նախարարների նկատմամբ սահմանափակումներ կիրառել, տեղեկացնում է Deutsche Welle-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ շատ հստակ ասել՝ նպատակն Իսրայելին պատժելը չէ։ Նպատակն է բարելավել Գազայում հումանիտար իրավիճակը։ Այս  պատերազմը պետք է ավարտվի։ Տառապանքները պետք է դադարեցվեն, և բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն»:

Սակայն, ըստ աղբյուրի, դեռ պարզ չէ, թե ԵՄ 27 անդամ պետությունների մեծամասնությունը կողմ կարտահայտվի՞ Կալասի առաջարկած միջոցառումներին, չնայած ԵՄ-ն քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ չի կարողացել բավարար ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ավարտելու պատերազմը պաղեստինյան անկլավում։

 

  • Կիսվել: