հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանից նավթի ներկրումից հրաժարվելու հնարավորությունը. Բորել

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանից նավթի ներկրումից հրաժարվելու հնարավորությունը. Բորել

ԵՄ 27 երկրի արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Ռուսաստանից նավթի ներկրումից հրաժարվելու հնարավորությունը։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին ժամանելուն պես՝ գրում է ТАСС-ը։

Բորելի խոսքով՝ նախարարները քննարկելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ «Մենք կքննարկենք, թե էլ ինչ պատժամիջոցներ կարող ենք կիրառել, հատկապես էներգետիկայի ոլորտում»,- հավելել է նա։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև ընդգծել է, որ միությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ ֆինանսական։

  • Կիսվել: