հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին

ԵՄ երկրների ԱԳ նախարարները երկուշաբթի ընդունել են Իրանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը մարդու իրավունքների խախտումների համար: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահության թվիթերյան էջում։

«Այսօր ԵՄ-ն եւս մեկ հստակ ազդանշան է ուղարկել Իրանին։ Միջազգային հարցերի խորհուրդը (FAC) ընդունել Է պատժամիջոցների 7-րդ փաթեթը այն անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք մեղավոր են Իրանում մարդու իրավունքների խախտումների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: