ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
ԵԽ-ն հավանություն է տվել ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելուն

ԵԽ-ն հավանություն է տվել ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելուն

Այսօր Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրո վարկ տրամադրելու բեկումնային նախաձեռնությունը՝ օգտագործելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի անշարժացված ակտիվները՝ վճարումներն ապահովելու համար, տեղեկացնում է Euronews-ը։

Նշվում է, որ Ստրասբուրգում այս ծրագիրը ստացել է 518 կողմ, 56 դեմ, իսկ 61 եվրապատգամավորներ ձեռնպահ են մնացել։

Օրենսդիրները համաձայնել են ոչ մի փոփոխություն չանել՝ արագացնելու համար վերջնական հաստատումը Խորհրդում, որտեղ այն արդեն նախնական հավանությունը էր ստացել:

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է. «Սա ևս մեկ պատմական պահ է: Այս քվեարկությամբ մենք շատ հստակ ազդանշան ենք ուղարկում, որ օգտագործում ենք ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը Ուկրաինայի համար, և Ռուսաստանը, որպես ագրեսոր, պետք է հատուցի և կվճարի դրա կործանման համար»:

  • Կիսվել: