երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵԽ ղեկավարները ՌԴ-ից պահանջում են զորքերը դուրս բերել Ուկրաինայի սահմաններից

ԵԽ ղեկավարները ՌԴ-ից պահանջում են զորքերը դուրս բերել Ուկրաինայի սահմաններից

Եվրախորհրդարանի ղեկավարները հայտարարություն են ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ դատապարտելով ռուսական ռազմական ագրեսիան և պահանջելով զորքերի ամբողջական դուրսբերում Ուկրաինայի սահմանից:

՛՛Ուկրաինան կանգնած է Ռուսաստանի Դաշնության կողմից աննախադեպ ռազմական ագրեսիայի սպառնալիքի առաջ: Սա ոչ միայն սպառնալիք է Ուկրաինայի և նրա ժողովրդի անվտանգությանը, այլև սպառնալիք է Ուկրաինայի բարգավաճող ժողովրդավարությանն ու տնտեսական զարգացմանը, նաև՝ ամբողջ Եվրոպայի անվտանգությունը՛՛,-նշված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Եվրախորհրդարանի ղեկավարներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Եվրախորհրդարանը հաստատել է նաև իր մտադրությունը՝ աջակցել ՛՛վճռական պատասխանին, եթե Ռուսաստանը շարունակի չկատարել իր միջազգային պարտավորությունները և հարձակվի Ուկրաինայի վրա՛՛:

 

  • Կիսվել: