երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
 Եկել է Ուկրաինայի համար արդարությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը. Զելենսկի

Եկել է Ուկրաինայի համար արդարությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը. Զելենսկի

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակն արդեն եկել է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում։

«Եկել է հանդիպելու և խոսելու ժամանակը։ Եկել է Ուկրաինայի համար արդարությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը», - ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ու խաղաղության վերաբերյալ բովանդակալից բանակցությունները Ռուսաստանի միակ հնարավորությունն են սեփական սխալների հետևանքով վնասը նվազեցնելու համար։ 

«Հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ մի քանի սերունդն անգամ բավական չի լինի ոտքի կանգնելու համար», - շեշտել է Զելենսկին։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

  • Կիսվել: