ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՀ-ն ԵՄ-ի երկրներին առաջարկել Է հրաժարվել միգրանտներին Աֆղանստան վերադարձնելուց

ԵՀ-ն ԵՄ-ի երկրներին առաջարկել Է հրաժարվել միգրանտներին Աֆղանստան վերադարձնելուց

Ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը Եվրամիության երկրներին առաջարկել Է հրաժարվել անօրինական միգրանտներին հարկադրաբար Աֆղանստան վերադարձնելու պրակտիկայից եւ կազմակերպել Եվրոպայում փախստականների օրինական վերաբնակեցման մեխանիզմ:

Այդ մասին օգոստոսի 18-ին նա գրել Է Twitter-ում՝ միգրացիային նվիրված Եվրամիության ներքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական տեսախորհրդաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին:

«Ես նախարարներին կառաջարկեմ Աֆղանստանի վերաբերյալ գործողությունների պլան: Մենք պետք Է հոգ տանենք (տարահանելու) Եվրամիության անձնակազմին, մեր եւ հարեւան երկրների քաղաքացիներին, ստեղծենք օրինական եւ անվտանգ ուղիներ (փախստականների ընդունման համար), ներառյալ Եվրամիության երկրներում տարաբնակեցման մեխանիզմը: Մենք նաեւ պետք Է կտրենք անօրինական ճանապարհները եւ թույլ չտանք միգրանտների բռնի վերադարձում Աֆղանստան»,- գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: