երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հանդիպել են Եգիպտոսի նախագահն ու ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը

Հանդիպել են Եգիպտոսի նախագահն ու ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին Կահիրեում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլլայի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև «համագործակցության ակտիվացման» և տարածաշրջանում «կայունության վերականգնման» ջանքերը։

Նշենք, որ Եգիպտոսը երկար ժամանակ հանդես է եկել որպես հիմնական միջնորդ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև: Նախօրեին Եգիպտոսն ու Իսրայելը համաձայնության են եկել, որը թույլ կտա հումանիտար օգնությունը Եգիպտոսով հասցնել պաղեստինյան տարածք։

Բացի այդ՝ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին էլ Կահիրեում հանդիպել է իր բրիտանացի գործընկեր Ջեյմս Քլևերլիի հետ: Նրանք քննարկել են իսրայելապաղեստինյան հակամարտությունը թուլացնելու և Գազայի հատվածում հումանիտար ծանր պայմանները լուծելու ուղիները:

  • Կիսվել: