շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եգիպտոսի հյուսիսում գնացքը դուրս է եկել ռելսերից

Եգիպտոսի հյուսիսում գնացքը դուրս է եկել ռելսերից

Երեքշաբթի Եգիպտոսի հյուսիսում, Քալյուբ քաղաքի երկաթուղային կայարանի մոտ ռելսերից դուրս է եկել ուղեւորատար գնացքը։ Ինչպես տեղեկացրել է արաբական հանրապետության առողջապահության նախարարությունը Թվիթերում, զոհերի թիվը հասել է երկուսի։

«Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած «Քալյուբ» գնացքի վթարի զոհերի թիվը հասել է երկուսի, տուժածների վիճակը կայուն է»,- նշվել է հայտարարությունում։ Մինչ այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, 16 հոգի վնասվածքներ է ստացել։

«Ալ-Յաում աս-Սաբիա» պորտալի տվյալներով՝ գնացքը Մինուֆ քաղաքից մեկնում էր երկրի հյուսիս՝ Կահիրե։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գնացքը մոտեցել է Քալյուբ քաղաքի կայարանին։ Պատահարի վայր է ժամանել շտապօգնության 20 մեքենա, տուժածներին տեղափոխել են քաղաքային հիվանդանոց։

  • Կիսվել: